«Հույսի օազիս» ՀԿ



ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

«Հույսի օազիս» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է։

Հասարակական կազմակերպության ստեղծման նպատակն է՝ երեխաներին, երիտասարդներին, ուսանողներին, տարեց մարդկանց, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ մարդկանց բարեգործությունների միջոցով արժանապատիվ կենսամակարդակի բարձրացման օժանդակումը, մշակութային կյանքին, համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելը և հանրօգուտ այլ գործունեության իրականացնելուն մասնակից դարձնելը։

«Հույսի օազիս» կազմակերպությունը իր գործունեության ընթացքում հիմնականում կազմակերպում է տարբեր դասընթացներ, իրականացնում ծրագրեր, անցկացնում միջոցառումներ, ինչպես նաև գործում է տարբեր ակումբների միջոցով։











Комментариев нет:

Отправить комментарий