Արագացված դասընթաց


ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արագացված դասընթացները հնարավորություն են տալիս մոտ մեկ   ամսում տիրապետել անգլերենի խոսակցականին:

2. Խոսքը ստորև գնալու է արագացված դասընթացների միայն առաջին փուլի մասին (Գոյություն ունի արագացված դասընթացների 6 փուլ)։

3. Առաջին փուլը ընդգրկում է 1500 բառ, որից 300-600  հնարավոր  է  սովորել  դասընթացի ընթացքում, իսկ նախնական ավելի հարուստ բառապաշար          ունեցողները ավելի շատ կարող են սովորել։

4. Դասընթացի նյութն այնպես է ընտրվածոր նպաստում է անգլերենի              գործնական տիրապետմանը:

5. Խոսակցականից գնում է դեպի կարդալըքերականությունը:   

6. Գրելու համար առանձին պարապմունքներ են անհրաժեշտ:

7. Չարժե ինչ-որ  մեկին  վճարել  գրել  սովորելու  համար,  քանի  որ  բոլոր  դեպքերում  էլ  մենք գրելը ինքնուրույն ենք սովորում։

8. Արագացված դասընթացների ընթացքում լեզուն սովորում ենք փոքր                            
    երեխայի նման:

9. Տրվում են լեզվական կաղապարներորոնց մեջ կարելի է տեղավորել   սեփական բառերը:

10.  Շատ բան արվում է ենթագիտակցականի մակարդակով:

11.  Սակայն դա չի նշանակում, որ կա հիպնոս կամ կամքի կազմալուծում:

12.  Նպատակին հասնում ենք շատ կրկնելով և համապատասխան               իրավիճակներ ստեղծելով:

13.  Կրկնությունները ձանձրալի չեն և տարբեր ձևերով են:

14.  Նյութն ընդգրկում է հետևյալ թեմատիկան.

·        ծանոթությունողջույն,
·        համագործածական բառեր և արտահայտություններ,
·        զբաղմունքծագում,
·        քաղաք,
·        կենցաղ,
·        գնումներ,
·        սնունդ,
·        ժամանցհանգիստ,
·        բժշկական օգնություն և այլն:


ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1. Դասընթացի նպատակն է սովորեցնել խոսակցական լեզուն:

2. Դասընթացն ավարտելուց հետո հնարավոր է.

·        տիրապետել խոսակցականին բավականին լայն սահմաններում,
·        հասկանալ զրուցակցին (անգլիացու, ամերիկացու),
·        հասկանալ կարդացածի իմաստը,
·        հաստատուն հիմք է դրվում լեզուն ինքնուրույն ուսումնասիրելու   համար:

3. Դասընթացը կարող է օգտակար լինել.

·        ասպիրանտուրայում մինիմումներ հանձնողներին (խոսակցականը),
·        դիմորդներին (խոսակցականը),
·        տարբեր առիթներով արտասահման գնացողներին,
·        նրանց, ովքեր հաճախ են շփվում արտասահմանցիների հետ,
·        նրանց, ովքեր ցանկանում են լեզուն իմանալ պարզապես իրենց    համար,
·        նրանց, ովքեր ցանկանում են օգտվել համակարգչից և ինտերնետից,
·        նրանց, ովքեր արդեն ունեն բավականին բառապաշար և ցանկանում են այն ակտիվացնել:


ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ուսուցումը կատարվում է արագացված (ինտենսիվ) մեթոդներով:

2. Արագացված մեթոդները էապես տարբերվում են ավանդականից:

3. Ուսուցումը ստացիոնար է:

4. Բոլոր պարապմունքներին ներկայանալը պարտադիր է:

5. Ուսուցման ողջ ընթացքը տեղի է ունենում տեղում:

6. Սովորաբար տնային առաջադրանք չի տրվում:

7. Առանձին դասընթացների դեպքում կարելի է նաև տնային     հանձնարարություններ  տալ:

8. Դա կարելի է ինքնուրույն էլ անել, քանի որ տրվում են դասագիրքը և     ձայնագրությունը։

9. Դասընթացի ժամաքանակն է 60 ժամ:

10.  Դա ավանդական պարապմունքների դեպքում կնշանակեր շաբաթական երկու անգամ 1,5 ժամով  5 ամսվա դասընթաց:

11.  Արագացված պարապմունքների դեպքում դա 15 կամ 20 օրվա     պարապմունք է:

12.  Դասընթացը տևում է  15-30  օր՝  կախված  հանգստյան  օրերի  և  ամեն  օրվա  ժամերի քանակից:

13.  Անհրաժեշտ է ներկայանալ շաբաթական 4-6 օր, կախված խմբից:

14.  Գործում են առավոտյան (10:00-12:50)« 
        ցերեկային (15:00-17:50)  և 
        երեկոյան (18:00-20:50)  տարբերակները 3 ժամանոց խմբերի դեպքում։

15.  Չորս ժամանոց խմբերի դեպքում (15 օր) գործում են 
        առավոտյան (10:00-13:50), 
        ցերեկային (14:00-17:50)  և 
        երեկոյան (18:00-21:35, կարճ ընդմիջումներով) խմբերը:

16.Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի (երեկոյան խմբերի համար նաև՝                       ուրբաթ):

17.  Օրական կլինի 3-4 ժամ պարապմունք:

18.  Պարապմունքը տևում է 50 րոպե, ընդմիջումը՝ 5-10:

19.  Պարապմունքները անցկացվում են խմբերում, որոնք պետք է                                        բաղկացած լինեն 12-15 մարդուց։

20.  Խմբում  քիչ  մարդկանց  առկայության դեպքում  դժվար կամ անհնար  է  իրականացնել  ուսուցումը։

21.  Խումբը լիարժեք հավաքվելուց հետո է միայն սկսվում դասընթացը։


ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  ՈՒՍԱՆՈՂԻՑ

1. Հաջողության հարցում նշանակություն չունեն ընդունակությունները և   լեզվի նախնական իմացությունը:

2. Դրանք, իհարկե, դեր խաղում են, բայց նրանք, ովքեր ոչ մի ընդունակություն չունեն  (դա իրենց կարծիքով), միևնույնն է, կարող են                 հաջողության հասնել, այսինքն կարող են սովորել  միջին մակարդակով:

3. Նրանք, ովքեր լավ ընդունակություններ ունեն կամ ծանոթ են լեզվին,   բնականաբար,  ավելի շատ կսովորեն:

4. Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մարդկային ընդհանուր զարգացվածություն:

5. Այդ է պատճառը, որ  դասընթացին մասնակցելու միակ                                       սահմանափակումը տարիքն է. չեն ընդունվում ցածր դասարանների                   աշակերտները (մինչև 13 տարեկան):

6. Վերևից տարիքի սահմանափակում չկա։

7. Այլ սահմանափակումներ չկան, եթե ուսանողը պատրաստ է հետևելու       դասընթացի  կարգին:

8. Դասընթացն ավարտելուց հետո, եթե սովորածը մոռացվել է, ապա այն      հեշտությամբ կարելի է շատ կարճ ժամանակում (1-2 օր) վերականգնել:

9. Ուսուցումը կատարվում է անգլերեն լեզվով. ուստի նշանակություն չունի                    մեր մայրենի  լեզուն:

10. Ամեն դեպքում նախատեսված է թարգմանությունը հայերեն և ռուսերեն      լեզուներով:

11. Առանց նախնական զրույցն անցնելու անհնար է մասնակցել                           դասընթացին:

12. Հնարավոր չէ ընթացքում փոփոխել մասնակիցների կազմը:

13.  Քանի որ արտադիր է բոլոր պարապմունքներին ներկայանալը«  ուստի   չպետք է բաց թողնել պարապմունքները ոչ մի պատրվակով (հարսանիք,           ծնունդ, կնունք և այլն):

14.  Եթե դրանք  տեղի են ունենալուապա ավելի լավ է նախօրոք  հրաժարվել  դասընթացին մասնակցելուց:

15. Պարապմունքները բաց թողնելու դեպքում հաջողությունը չի                 երաշխավորվում:

3 комментария: